Փաշինյան․ «Բոլոր գողերը պետք է հայտնվեն բանտում»
Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գողության կամ քրեական գործունեության մեջ ներգրավված անձանց տեղը բանտում է՝ անկախ նրանց կարգավիճակից կամ անվանումից։
«Գող է, քրեական հեղինակություն է, տեղը բանտում է։ Կլինի օրենքով գող, կլինի ենթաօրենսդրական ակտով գող, կլինի ավագանու որոշմամբ գող, բոլոր գողերը պետք է հայտնվեն բանտում»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ չի ցանկանում երկրի վարչապետին ներքաշել «թափթփուկների մասին խոսակցությունների» մեջ՝ հավելելով, որ նման հարցերը պետք է լուծվեն օրենքի շրջանակում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)