Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու նախագիծը
Աշխարհ
Իրանի խորհրդարանը շարունակում է քննարկել Հորմուզի նեղուցի մասին օրենքի նախագիծը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Հասան Գաշգավին։
«Ներկայումս Հորմուզի նեղուցի վրա աշխատանքներն ընթանում են երկու մակարդակով։ Առաջինը վերաբերում է Հորմուզի նեղուցի կառավարման և դրա ռազմավարական զարգացման մասին օրենքի նախագծին։ Այս օրենքի նախագիծը կետ առ կետ վերանայվում և հաստատվում է Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի կողմից։ Հաստատվելուց հետո օրենքի նախագիծը կներկայացվի խորհրդարանական քվեարկության», - ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ աշխատանքի մեկ այլ մակարդակ է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները։
«Ֆարս» լրատվական գործակալությունը նախկինում հաղորդել էր, որ օրինագիծը ներառում է դրույթներ, որոնք արգելում են ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված այլ երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)