Դոլարի մասնաբաժինը SWIFT-ով միջազգային հաշվարկներում հասել է պատմական առավելագույնի
Տնտեսություն
2026 թվականի օգոստոսին ԱՄՆ դոլարի մասնաբաժինը SWIFT միջբանկային համակարգով իրականացվող հաշվարկներում աճել է 1,1 տոկոսային կետով և հասել 52,09%-ի։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ սա SWIFT-ի վիճակագրության ողջ ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր այս տարվա մարտին, երբ դոլարի մասնաբաժինը կազմել էր 51,14%։ Միաժամանակ եվրոյի մասնաբաժինը օգոստոսին նվազել է 0,41 տոկոսային կետով՝ հասնելով 21,37%-ի։
Երրորդ տեղում բրիտանական ֆունտն է՝ 6,37% մասնաբաժնով, չորրորդում՝ ճապոնական իենը՝ 3,52%-ով։ Առաջատար հնգյակը եզրափակում է չինական յուանը, որի մասնաբաժինը հասել է 3,26%-ի։ Մեկ տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսին, դոլարի ցուցանիշը նվազել էր մինչև 46,94%, սակայն մեկ տարվա ընթացքում ամերիկյան արժույթը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը SWIFT-ով իրականացվող հաշվարկներում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)