Դոլարի փոխարժեքը կարող է նվազել մինչև 83 ռուբլի․ վերլուծաբանը կանխատեսում է ռուբլու ամրապնդում
Տնտեսություն
Սեպտեմբերի վերջին տասնօրյակում ռուսական ռուբլին կարող է ամրապնդվել, իսկ դոլարի փոխարժեքը՝ նվազել մինչև 83 ռուբլի։ Նման կանխատեսում է արել «БКС Мир инвестиций»-ի ֆինանսական վերլուծաբան Անդրեյ Սմիրնովը, փոխանցում է «Прайм»-ը։
Փորձագետի խոսքով՝ ռուբլուն կարող են աջակցել մի քանի գործոններ։ Դրանց թվում են Մերձավոր Արևելքում լարվածության սրման հետևանքով նավթի համաշխարհային գների աճը, ինչպես նաև բյուջետային կանոնի շրջանակում Ռուսաստանի ֆինանսների նախարարության կողմից արտարժույթի գնումների ծավալների նվազումը։
Ռուբլու դիրքերին նպաստում է նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի խիստ դրամավարկային քաղաքականությունը։ Բարձր հիմնական տոկոսադրույքը ռուբլով ավանդները շարունակում է գրավիչ պահել բնակչության համար։ Միաժամանակ Սմիրնովը նշել է, որ արժութային շուկայում տատանումները կարող են ուժեղանալ, իսկ փոխարժեքի հետագա շարժը մեծապես կախված կլինի աշխարհաքաղաքական զարգացումներից։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)