Սաուդյան Արաբիայի F-15 կործանիչի խոցումը կապել են պաշտպանության համակարգի «կույր գոտու» հետ
Համաշխարհային Մամուլ
Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի F-15SA կործանիչի խոցումը կարող էր պայմանավորված լինել հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի հնարավոր «կույր գոտով»։ Այս վարկածն առաջ է քաշել «Военная хроника» Telegram-ալիքը՝ վերլուծելով հուսիների կողմից կործանիչի խոցման հանգամանքները։
F-15SA-ն համալրված է AN/AAR-57 CMWS պաշտպանական համակարգով՝ վեց ուլտրամանուշակագույն սենսորներով, որոնք նախատեսված են մոտեցող հրթիռները հայտնաբերելու համար։ Հրթիռի արձակումն արձանագրելուց հետո համակարգը պետք է նախազգուշացնի անձնակազմին, իսկ AN/ALE-47 համալիրը՝ գործարկի ջերմային խաբուսիկ թիրախները։
Աղբյուրի պնդմամբ՝ հուսիների հրթիռի արձակումից հետո F-15SA-ի անձնակազմը պաշտպանական միջոցներ չի ձեռնարկել։ «Военная хроника»-ն ենթադրում է, որ պատճառը կարող էր լինել կամ AN/AAR-57 համակարգի խափանումը, կամ օդանավի ստորին հատվածում սենսորների տեսադաշտից դուրս մնացող «կույր գոտու» առկայությունը։ Այս վարկածի պաշտոնական հաստատման մասին նյութում տեղեկություն չի ներկայացվում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը