Կրեմլը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կարող են բարդացնել Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորումը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը, Մոսկվայի գնահատմամբ, «ոչ բարեկամական քայլ» է և կարող է բարդացնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։
«ԱՄՆ-ի կողմից ցանկացած լրացուցիչ պատժամիջոցի սահմանումը միանշանակ բարդացնելու է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղիների որոնմանն ուղղված ջանքերը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պեսկովը։
Նյութի համաձայն՝ սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնող օրինագծին։ Այն, մասնավորապես, նախատեսում է 100% մաքսատուրքեր ռուսական նավթի և գազի խոշոր գնորդների նկատմամբ, ինչպես նաև լրացուցիչ սահմանափակումներ Ռուսաստանի ֆինանսական, պաշտպանական և էներգետիկ ոլորտների դեմ։ Օրինագծի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ են օրենսդրական գործընթացի հետագա քայլերը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)