22-ամյա մոդելը մահացել է կրծքի փոքրացման վիրահատությունից երկու շաբաթ անց
Հասարակություն
Բրազիլացի մոդել և TikTok բլոգեր Դուդա Ալվեսը մահացել է 22 տարեկանում՝ կրծքի փոքրացման և ձևի շտկման պլաստիկ վիրահատությունից մոտ երկու շաբաթ անց։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Վիրահատությունից հետո Ալվեսը սոցցանցերում հետևորդների հետ կիսվել է վերականգնման ընթացքով։ Վերջին անգամ նա հրապարակում է արել սեպտեմբերի 10-ին՝ արձագանքելով իր վիրահատության որոշումը քննադատող մեկնաբանություններին։ Նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել են հարազատները։
Ոստիկանությունը հետաքննում է մահվան հանգամանքները։ Միևնույն ժամանակ իրավապահներն այս փուլում նրա մահը չեն կապում պլաստիկ վիրահատության հետ։ Ալվեսին վերջին հրաժեշտը տվել են սեպտեմբերի 15-ին՝ Սան Պաուլոյի արվարձանում։ TikTok-ում մոդելն ուներ ավելի քան 767 հազար հետևորդ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)