Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
Աշխարհ
«Չափավոր» կուսակցության առաջնորդ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է Շվեդիայի վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Նա իր հրաժարականի դիմումը ներկայացրել է խորհրդարանի խոսնակին։
«Խոսնակն այժմ կղեկավարի նոր կառավարություն ձևավորելու հաջորդ քայլերը», - գրել է Քրիստերսոնը X-ում հրապարակված նամակում։
Սեպտեմբերի 13-ի ընտրություններում ընդդիմադիր կենտրոն-ձախ դաշինքը (Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցություն, Ձախ կուսակցություն, Բնապահպանական կուսակցություն և Կենտրոն կուսակցություն) նեղ տարբերությամբ հաղթեց իշխող լիբերալ-աջ դաշինքի կուսակցություններին (Չափավոր կուսակցություն, Լիբերալ կուսակցություն, Քրիստոնեա-դեմոկրատներ և Շվեդիայի դեմոկրատներ)՝ ձայների 49.5%-ի և 48.9%-ի դիմաց, ստանալով 176 տեղ 173-ի դեմ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)