Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ աշխարհը գնում է դեպի դժոխք
Աշխարհ
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կարծում է, որ աշխարհը գնում է դեպի դժոխք։
«Ես չեմ վախենում բարձրաձայն ասել, որ աշխարհի ներկայիս ուղին չի տանում դեպի անվտանգություն։ Այն ուղիղ տանում է դեպի դժոխքի դարպասները։ Այն մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ», - ասել է նա Պրահայում ելույթ ունենալիս։ Նրա խոսքերը մեջբերել է CTK լրատվական գործակալությունը։
Բաբիշի խոսքով՝ Եվրոպան պետք է կենտրոնանա խաղաղության նախաձեռնությունների վրա։ Նա ասել է, որ միջազգային պաշտպանական համաժողովներում, որտեղ մասնակիցները կենտրոնանում են ռազմական ուժի կիրառման վրա, հազվադեպ է լսում «խաղաղություն» բառը։
Չեխիայի վարչապետը նշել է, որ համաշխարհային կայունության բացակայության համար Եվրոպան վճարում է էներգակիրների գների աճով, գնաճով և արդյունաբերական մրցունակության անկմամբ։ Նա նշել է, որ Կենտրոնական Եվրոպայի պետությունները չեն կարողանում ապահովել իրենց սեփական էներգակիրների մատակարարումը, ուստի առկա էներգակիրների ներմուծումից հրաժարվելը նրանց լուրջ վնաս է հասցնում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)