Թուրքիայում բժիշկները հիվանդի կոկորդում կենդանի տզրուկ են հայտնաբերել
Աշխարհ
Թուրքիայի Չորում նահանգի բնակիչը հոսպիտալացվել է գյուղական աղբյուրից ջուր խմելուց հետո, որտեղ բժիշկները նրա կոկորդում կենդանի տզրուկ են հայտնաբերել, հաղորդում է T24 թերթը։
Հիվանդը դիմել է Էրոլ Օլչոկի համալսարանական հիվանդանոց՝ կոկորդի ուժեղ ցավով, կուլ տալու դժվարությամբ, արյունազեղմամբ և շնչառության խնդիրներով։
«Մանրակրկիտ զննման արդյունքում ստորին կոկորդի հետևի պատին ամրացված կենդանի տզրուկ հայտնաբերվեց, որը արյունահոսություն էր առաջացնում», - նշվում է հրապարակման մեջ։
Շնչուղիներ ներթափանցելու և լուրջ արյունահոսություն առաջացնելու ռիսկի պատճառով հիվանդը վիրահատվել է ընդհանուր անզգայացման ներքո։
Վիրահատությունից հետո արյունազեղման, շնչառության դժվարացման և կոկորդի ցավի ախտանիշները անհետացել են, և հիվանդը մեկ օր անց դուրս է գրվել հիվանդանոցից։
Վիրահատությունից մոտ երեք շաբաթ առաջ տղամարդը ջուր է խմել գյուղական աղբյուրից: Հաջորդ երկու շաբաթների ընթացքում կուլ տալու ժամանակ ցավը աստիճանաբար ուժեղացել է, և զարգացրել ուժեղ շնչառության դժվարացում:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)