Ջավախահայ գործիչները Փաշինյանից պահանջում են պարզաբանել Սփյուռքի մասին խոսքերն ու ներողություն խնդրել ԱԺ բարձր ամբիոնից
Հայաստան
Ջավախահայ մի խումբ հասարակական գործիչներ բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Սփյուռքի վերաբերյալ նրա վերջին հայտարարությունների հետ։
Նրանք անընդունելի և վիրավորական են համարել Սփյուռքի՝ Հայաստանին հիմնականում «պատառոտված և հին հագուստի» տեսքով օգնություն ցուցաբերելու մասին Փաշինյանի ձևակերպումը՝ նշելով, որ ջավախահայերը տասնամյակներ շարունակ նյութական և բարոյական աջակցություն են ցուցաբերել Հայաստանին ու Արցախին։
Բաց նամակում նշվում է, որ հարյուրավոր ջավախահայ երիտասարդներ մասնակցել են պատերազմներին, իսկ շուրջ 230-ը զոհվել են՝ ըստ նամակի հեղինակների՝ Հայաստանի և Արցախի համար մղված պայքարում։
Ջավախահայ գործիչները հայտարարել են, որ պատրաստ են ներկայացնել իրենց պնդումները հիմնավորող փաստաթղթեր և պահանջել Փաշինյանից հրապարակայնորեն պարզաբանել իր խոսքերը, ինչպես նաև ԱԺ ամբիոնից ներողություն խնդրել հայկական Սփյուռքից։
«Ջավախքը հիշում է։ Ջավախքը օգնել է։ Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը»,- ասված է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)