Իրանը կոչ է անում դադարեցնել ԱՄՆ-ի անդամակցությունը ՄԱԳԱՏԷ-ին
Աշխարհ
Իրանը կոչ է արել կասեցնել ԱՄՆ-ի անդամակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ Վաշինգտոնի կողմից գործակալության կանոնադրությունը խախտելու համար, ասվում է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
«Կարո՞ղ է որևէ մեկը լրջորեն և բարեխղճորեն պնդել, որ կանոնադրության դրույթների էական խախտումների նման տխուր պատմություն ունեցող պետությունը կատարում է իր պարտավորությունները: Արդյո՞ք այդպիսի երկրի անդամակցությունը չպետք է կասեցվի, ինչպես պահանջվում է XIX.B հոդվածով»,- հինգշաբթի ասել է Իրանի ներկայացուցիչը՝ ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր կոնֆերանսի 70-րդ նստաշրջանում ելույթ ունենալով Կառավարիչների խորհրդի անդամների ընտրությանը նվիրված օրակարգային կետի շուրջ։
Իրանական կողմը նշել է, որ գործակալության բոլոր անդամները պետք է բարեխղճորեն կատարեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են դրա կանոնադրության համաձայն։
«Այս դրույթները միասին վերցրած հստակ ցույց են տալիս, որ Խորհրդին անդամակցելու իրավունքը չի կարող սահմանափակվել միայն տեխնոլոգիական հզորությամբ», - բացատրել է ԻԻՀ ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)