Բրազիլիան դեմ է Ռուսաստանի քաղաքական մեկուսացման փորձերին
Համաշխարհային Մամուլ
Բրազիլիան դեմ է միջազգային ասպարեզում Ռուսաստանին քաղաքականապես մեկուսացնելու փորձերին։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Բրազիլիայի դեսպան Սերժիո Ռոդրիգես դոս Սանտոսը՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում ելույթի ժամանակ, փոխանցում է «Лента.ру»-ն։
Դիվանագետի խոսքով՝ արևմտյան երկրները բազմիցս փորձել են հասնել Ռուսաստանի քաղաքական մեկուսացմանը, սակայն Բրազիլիան միջազգային հարթակներում հանդես է եկել նման քայլերի դեմ։ Նրա գնահատմամբ՝ մեկուսացման քաղաքականությունը չի նպաստում ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
Ռոդրիգես դոս Սանտոսը նաև նշել է, որ Բրազիլիան չի աջակցում Ռուսաստանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներին։ Նրա խոսքով՝ Բրազիլիան ընդունելի է համարում միայն այն պատժամիջոցները, որոնք սահմանվել են ՄԱԿ-ի շրջանակում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)