Ղրիմում դեպի ծով տանող ճանապարհի վերակառուցման համար 3,5 մլրդ ռուբլի կհատկացվի
Ռուսաստան
Ռուսաստանի կառավարությունը լրացուցիչ 3,5 մլրդ ռուբլի կհատկացնի Ղրիմում Պերևալնոյե գյուղից մինչև Ալուշտա տանող ճանապարհահատվածի վերակառուցման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Միշուստինի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել և վերակառուցել դեպի Սև և Ազովի ծովերի ափեր տանող ճանապարհային ելքերը։ Նշված հատվածը Սև ծովի ափին է կապում «Տավրիդա» մայրուղին, որը Ղրիմի կամրջից անցնում է Սիմֆերոպոլի և Սևաստոպոլի ուղղությամբ։
ՌԴ վարչապետի գնահատմամբ՝ ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացումը կհեշտացնի Ղրիմի բնակավայրեր հասնելը և զբոսաշրջիկների համար կստեղծի թերակղզում տեղաշարժվելու ավելի հարմար երթուղիներ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)