Axios․ Թրամփը պլանավորում է հանդիպել Վենեսուելայի ժամանակավոր նախագահի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 81-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսում է առաջին անգամ հանդիպել Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, հայտնում է Axios-ը։
Ըստ պորտալի՝ Թրամփը «ցանկանում է ժամանակ գտնել Ռոդրիգեսի հետ հանդիպելու համար» հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Սակայն, ԱՄՆ վարչակազմի աղբյուրը ընդգծել է, որ հանդիպումը անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա. «դա կախված է նախագահից»։
Պորտալը նշում է, որ ԱՄՆ առաջնորդի մերձավոր շրջապատի որոշ անդամներ կարծում են, որ Ռոդրիգեսի հետ նրա հնարավոր հանդիպումը կխաթարի նրա դիրքերը Վենեսուելայում, քանի որ նա «կարող է թվալ ամերիկյան խամաճիկ»։ Axios-ի փոխանցմամբ՝ Թրամփը չի կիսում այս մտահոգությունները։
Սեպտեմբերի 22-26-ը և սեպտեմբերի 28-ը Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կկայանան պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ բարձր մակարդակի ընդհանուր քաղաքականության վերաբերյալ քննարկումներ: Նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)