Լարվածություն Հորմուզի նեղուցում․ իրանական ուժերը հարվածել են լցանավին, հրդեհ է բռնկվել
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել Տոգոյի դրոշի ներքո ընթացող լցանավին, որը, իրանական կողմի պնդմամբ, փորձել է «անօրինական անցում» կատարել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ հարվածից հետո լցանավում հրդեհ է բռնկվել, իսկ նավը կանգնեցվել է։
Իրանական կողմը պնդում է, որ լցանավը փորձել է անցնել ջրային ուղով՝ առանց Իրանի թույլտվության՝ ամերիկացի զինվորականների «հրահրմանն ու խաբեությանը» ենթարկվելով։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը լիովին վերահսկում են ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը և «թույլ չեն տա որևէ ագրեսորի անցնել այդտեղով»։
Իրանական կողմի հայտարարության համաձայն՝ Հորմուզի նեղուցով «անօրինական անցումը» կարող է հանգեցնել խախտում թույլ տված նավի ոչնչացման։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)