Nvidia-ի և OpenAI-ի գործադիր տնօրենները պլանավորում են մասնակցել Թրամփի և Սի Ծինփինի ընթրիքին
Աշխարհ
Ամերիկյան տեխնոլոգիական հսկաներ՝ Nvidia-ի և OpenAI-ի գործադիր տնօրեններ Ջենսեն Հուանգը և Սեմ Ալտմանը, պլանավորում են մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի միջև Սպիտակ տանը կայանալիք պաշտոնական ընթրիքին՝ Չինաստանի առաջնորդի՝ Վաշինգտոն կատարելիք հնարավոր այցի ժամանակ, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Վաշինգտոնը մի քանի անգամ հրապարակավ ազդարարել է, որ հույս ունի Չինաստանի նախագահի հետ փոխադարձ այցի 2026 թվականի աշնանը։ Թրամփը Պեկին է այցելել մայիսի 14-15-ը։ Ինչպես նախկինում հայտարարել էր ամերիկացի առաջնորդը, նա ակնկալում է, որ Չինաստանի առաջնորդը Վաշինգտոն կժամանի սեպտեմբերի 24-ին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)