Պուտինը երկարաձգել է պարենային սահմանափակումները
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև 2028 թվականի վերջ երկարաձգել է Ռուսաստանի պարենային էմբարգոյի գործողությունը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Փաստաթղթի համաձայն՝ 2014 թվականի օգոստոսի 6-ին սահմանված հատուկ տնտեսական միջոցների գործողությունը երկարաձգվում է 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվել է ձեռնարկել հրամանագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցներ։ Անհրաժեշտության դեպքում կառավարությունը պետք է նաև առաջարկություններ ներկայացնի սահմանափակումների գործողության ժամկետները փոփոխելու վերաբերյալ։
Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման օրվանից։
Պարենային էմբարգոն Ռուսաստանում գործում է 2014 թվականից և սահմանափակում է որոշ գյուղատնտեսական ապրանքների, հումքի ու սննդամթերքի ներմուծումն այն երկրներից, որոնք տնտեսական պատժամիջոցներ են սահմանել ռուսական ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ կամ միացել են այդ սահմանափակումներին։
Արգելքը հիմնականում վերաբերում է մսին, թռչնամսին, ձկանը և ծովամթերքին, կաթնամթերքին ու մի շարք այլ ապրանքների։ Արգելված ապրանքների ցանկը տարիների ընթացքում մի քանի անգամ վերանայվել է։
Նախորդ անգամ սահմանափակումների գործողության ժամկետը երկարաձգվել էր 2024 թվականի սեպտեմբերին՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)