Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է․ շնորհավորական ուղերձ՝ Արարատյան թեմից
Հասարակություն
Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է։
Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասը, աշխատակազմն ու հավատացյալները շնորհավորական ուղերձ են հղել Սրբազանին՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք և հոգևոր ու հայրենանվեր ծառայության նորանոր հաջողություններ։
Ուղերձում ընդգծվում է Նավասարդ Սրբազանի հոգածությունը հայոց բանակի և զինվորների նկատմամբ, ինչպես նաև երիտասարդների ու մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված նրա կրթական, մշակութային, սոցիալական և բարեգործական նախաձեռնությունները։
«Մաղթում ենք, որ Տերն էլ ավելի զորացնի Ձերդ Սրբազնությանը հոգևոր արիությամբ ու անսպառ եռանդով՝ հովվական Ձեր առաքելությունը նորանոր ձեռքբերումներով արդյունավորելու համար»,- ասված է շնորհավորական ուղերձում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)