Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել է
Աշխարհ
Գերմանիայում արտադրողների գների ինդեքսը (PPI) օգոստոսին տարեկան կտրվածքով աճել է 4,6%-ով՝ հուլիսի 3%-ի համեմատ։ Ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների՝ 4,1% կանխատեսումը և գրանցել վերջին երեքուկես տարվա ամենաարագ աճը, հայտնում է Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայությունը (Destatis)։
Հուլիսի համեմատ արտադրողների գներն աճել են 1,1%-ով, մինչդեռ կանխատեսվում էր ընդամենը 0,4% աճ։ Գների բարձրացման հիմնական գործոններից մեկը էներգակիրներն են եղել, որոնք մեկ տարվա ընթացքում թանկացել են 8,3%-ով։ Առանց էներգակիրների հաշվառման՝ արտադրողների գների տարեկան աճը կազմել է 3,1%։
Զգալիորեն թանկացել են նաև արդյունաբերական հումքն ու նյութերը։ Մետաղների գները մեկ տարում աճել են գրեթե 15%-ով, իսկ պղնձի և դրանից պատրաստված կիսաֆաբրիկատների գները՝ մոտ 35%-ով։ Թանկացել է նաև փայտանյութը, ինչը ևս նպաստել է արտադրական ծախսերի ընդհանուր աճին։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը