NYT. ԱՄՆ-ն կարող է համաձայնություններ կնքել Ռուսաստանի հետ մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը
Աշխարհ
Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի հետ գործարքներ կնքելու հնարավորությունը նույնիսկ մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը՝ որպես Մոսկվայի հետ բանակցությունների նոր մոտեցման մաս, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ամերիկացի պաշտոնյան թերթին ասել է, որ նման համաձայնագրերը կարող են ցույց տալ ԱՄՆ-ի լրջությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման հարցում: Այս մոտեցումը, նշում է թերթը, տարբերվում է Թրամփի նախկին դիրքորոշումից։
Բանակցություններին մոտ կանգնած երկու աղբյուրներ թերթին ասել են, որ Վաշինգտոնն այժմ քննարկում է Ռուսաստանի հետ համաձայնագրերի կնքումը նույնիսկ մինչև հակամարտության ավարտը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, «փնտրում են նոր եղանակներ՝ Ռուսաստանին շահագրգռելու մարտական գործողությունները դադարեցնելու հարցում»: Թերթը նշում է, որ դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե ինչպիսի համաձայնագրեր կարող են քննարկվել:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)