Էրդողանը և Թրամփը կարող են քննարկել Ուկրաինայի հարցով նախաձեռնությունները
Աշխարհ
Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման նախաձեռնությունները կարող են լինել Նյու Յորքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք հանդիպման թեմաներից մեկը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական կառավարության աղբյուրը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը։
«Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը վերսկսելու հարցը և դրա շարունակման համար պայմաններ ստեղծելուն ուղղված նախաձեռնությունները կարող են լինել Նյու Յորքում Էրդողան-Թրամփ հանդիպման օրակարգում։
Թուրքիան շարունակում է պաշտպանել դիվանագիտական կարգավորումը և անհրաժեշտ է համարում պահպանել երկխոսության ուղիները, որոնք կարող են նպաստել կայուն խաղաղության հասնելուն։ Անկարան պատրաստ է շարունակել իր ջանքերը այս ուղղությամբ և օգտագործել շահագրգիռ կողմերի հետ իր կապերը՝ բանակցային գործընթացը հեշտացնելու համար», - ասել է գործակալության աղբյուրը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)