Աբովյանում 2 տղամարդ վեճի ժամանակ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուն․ կասկածյալներից մեկը հայտնաբերվել է
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Կինոյի շենք»-ի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com—ը։
Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի քաղաքային կանգառի հետնամասում Կոտայքի մարզի բնակիչներ 40-ամյա Վահե Վ․-ն և 30-ամյա Հարություն Հ․-ն անհիմն ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գևորգ Դ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով Վահե Վ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, և ձեռնարկվում են միջոցառումներ Հարություն Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)