Մոսկվայից զգուշացնում են Երևանին․ Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել
Աշխարհ
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը Երևանին զգուշացրել է ռուսական ձեռնարկությունների «ռեյդերային զավթումների» անթույլատրելիության և հնարավոր հետևանքների մասին։
«Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ դրսևորվում է ոչ բարեկամական վերաբերմունք և կիրառվում են բացահայտ «կրկնակի ստանդարտներ», իսկ այն, ինչ տեղի է ունենում այն ձեռնարկությունների և ամբողջ ոլորտի հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, դժվար է այլ կերպ բնորոշել, քան «ռեյդերային զավթում»։
Նման մարտավարությունը իսկական «հարված» կլիներ Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսները տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծել հանրապետությունում և արդյունավետորեն կառավարում են իրենց ակտիվները օրինական ճանապարհով՝ զգալի ներդրում ունենալով Հայաստանի ՀՆԱ-ում», - ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Հիշեցնենք՝ Հայաստանի իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները, որպեսզի հարկադրեն սեփականատերերին ազատվել դրանցից, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)