«Շուտով կյանքի կկոչվեն»․ ԵՄ դեսպանը՝ հայկական ապրանքների համար նախատեսվող արտոնությունների մասին
Հայաստան
Եվրոպական Միությունն ակնկալում է, որ հայկական ապրանքների նկատմամբ նախատեսված առևտրային արտոնությունները շատ շուտով կգործարկվեն․ «Ազատության» փոխանցմամբ՝ ասել է ԵՄ դեսպանն ու շեշտել Բրյուսելի առաջարկած առևտրային արտոնությունները, որոնք հնարավորություն կտան բազմաթիվ հայկական ապրանքների ԵՄ շուկա մտնել առանց մաքսատուրքերի։
Նրա խոսքով՝ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, և եվրոպական կառույցն աշխատում է դրանք առավել շոշափելի դարձնելու ուղղությամբ։
Մարագոսի խոսքով՝ Հայաստանի համար նախատեսված նոր առևտրային արտոնությունների շրջանակում հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ հնարավորություն կունենան եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի։ Նա նշել է, որ ԵՄ-ն մեծացրել է Հայաստանի առևտրին աջակցությունը՝ հաշվի առնելով արտահանման նկատմամբ կիրառված սահմանափակումները։
«Այս շաբաթ մենք տեսանք՝ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց այս առաջարկին, և ակնկալում ենք, որ սա շատ շուտով կպաշտոնականացվի»,- ասել է ԵՄ դեսպանը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)