Ադամ Կադիրովն առաջին անգամ մասնակցել է ՌԴ Պետդումայի ընտրություններին
Հասարակություն
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ 18-ամյա Ադամ Կադիրովը, առաջին անգամ քվեարկել է Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում։ Այս մասին հայտնել է Չեչնիայի «Грозный» պետական հեռուստառադիոընկերությունը։
Հրապարակման համաձայն՝ Ադամ Կադիրովը Կադիրովի ընտանիքի մյուս անդամների հետ քվեարկել է Ախմատ-Յուրտում բացված ընտրատեղամասում։ Քվեաթերթիկը քվեատուփ գցելուց հետո նա դպրոցի բակում հետևել է լեզգինկա պարի կատարմանը։
2026 թվականի Պետդումայի ընտրություններն Ադամ Կադիրովի համար առաջինն են։ Նախորդ՝ 2021 թվականի ընտրությունների ժամանակ նա 13 տարեկան էր և դեռևս քվեարկելու իրավունք չուներ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)