Հայկական թիրախում են հայտնվել ռուսական բիզնեսները․ Շևցովն ահազանգում է
Արտաքին Քաղաքական
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները, իր գնահատմամբ, փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ դրանց սեփականատերերին ստիպելով ազատվել Հայաստանում գտնվող ակտիվներից։
«Արձանագրում ենք նախանշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում գտնվող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շևցովը։
Նրա խոսքով՝ շրջանառվում են այդ ձեռնարկությունների թերֆինանսավորման, ներդրումային կլիմայի վրա դրանց բացասական ազդեցության, գործունեության հետևանքով բնապահպանական վնասի և աշխատակիցների ցածր աշխատավարձերի վերաբերյալ թեզեր։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)