«Լոնդոնը պատասխանատվություն է կրելու»․ Մոսկվան կոշտ նախազգուշացում է հնչեցրել Բրիտանիային
Աշխարհ
Ռուսաստանը Մեծ Բրիտանիային հայտարարել է, որ Ուկրաինայում գտնվող և Ռուսաստանի դեմ հարվածներ հասցնելու համար օգտագործվող բրիտանական ռազմական օբյեկտները կարող են համարվել օրինական թիրախներ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսական կողմը նաև հայտարարել է, որ իրավիճակի հետագա վատթարացման համար պատասխանատվությունը կրելու է Լոնդոնը՝ Մեծ Բրիտանիայի կողմից Կիևին անօդաչու թռչող սարքերի և այլ զինատեսակների մատակարարումների շարունակման ֆոնին։
Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դաինի Դհոլակիան կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան խիստ բողոք է ներկայացվել։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում ինքնապաշտպանության շրջանակում անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)