Ռուսաստանը չի հարվածում քաղաքացիական թիրախներին Ուկրաինայում․ դեսպան
Աշխարհ
Ռուսաստանը չի հարվածում քաղաքացիական թիրախներին Ուկրաինայում, հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Վերշինինը։
«Ես կարող եմ միայն բացարձակ վստահությամբ ասել, որ մենք չենք հարվածել, չենք հարվածում և չենք հարվածելու քաղաքացիական թիրախներին։ Մենք չենք առանձնացնում քաղաքացիական թիրախները հարվածների համար։ Սակայն, նրանք, ովքեր ներգրավված են մեր դեմ ռազմական գործողություններում, գործողություններում, որոնք էապես ահաբեկչական են, կարող են դառնալ թիրախներ», - ասել է Վերշինինը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Դեսպանի խոսքով՝ ռուսական հարվածները նպատակ ունեն զրկել Ուկրաինայի զինված ուժերին ռուսական տարածքին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորությունից։
«Եթե ուշադրություն դարձնեք, Ուկրաինայում այժմ հրթիռային բեկորներ ավելի քիչ կան, քանի որ ուկրաինացիները, ինչպես իրենք են պնդում, հակահրթիռային միջոցների պակաս ունեն։ Ակնհայտ է, որ հենց նրանց անկումներն են ամենալուրջ վնասը հասցրել Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին, մասնավորապես՝ ուկրաինական հրթիռների բեկորներից», - ասել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը