Ռուսաստանը Ճապոնիայից պահանջել է դադարեցնել ամերիկյան Typhon հրթիռային համակարգերի տեղակայումը
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ-ն Ճապոնիայից պահանջել է դադարեցնել ամերիկյան Typhon ցամաքային հրթիռային համակարգերի տեղակայումը և դրանք դուրս բերել երկրի տարածքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով սեպտեմբերի 3-ին Տոկիոյին փոխանցված բողոքի նոտային։
Ռուսական կողմը հայտարարել է, որ անընդունելի է համարում Ճապոնիայի տարածքում այդ համակարգերի տեղակայումը՝ անկախ դրանց տեղակայման ժամկետներից և ձևաչափից։ Մոսկվան նաև կոչ է արել Տոկիոյին ճանաչել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները՝ ներառյալ հարավային Կուրիլյան կղզիներին վերաբերող տարածքային հարցերը, և հրաժարվել այն քաղաքականությունից, որը Ռուսաստանը բնութագրում է որպես վերառազմականացում։
Զախարովայի խոսքով՝ սեպտեմբերի 16-ին ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Ռուդենկոն Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոյի հետ հանդիպման ժամանակ ևս կոչ է արել Տոկիոյին լրջորեն վերաբերվել ռուսական կողմի ներկայացրած պահանջներին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)