Ձին հայտնվել է ճանապարհին, մեքենան բախվել է ու կողաշրջվել․ Տավուշում ոստիկանության գվարդիայի 30-ամյա աշխատակիցը մահացել է
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում 30-ամյա Արման Միրզոյանը «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենայով Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի միջպետական ավտոճանապարհին բախվել է ճանապարհին հայտնված ձիուն։
Բախումից հետո ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել բնակչին պատկանող այգում։ Վարորդը մահացել է տեղում, իսկ բախման հետևանքով ձին սատկել է։
Ըստ Shamshyan.com-ի՝ Արման Միրզոյանը աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի կազմում՝ որպես ոստիկան, և վթարի էր ենթարկվել աշխատանքի մեկնելիս։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են նաև ձիու սեփականատիրոջ ինքնությունը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը