Ավանեսյան․ Բուժքույրական գործում մտածողության արմատական վերանայում է լինելու՝ անվան փոփոխությունից մինչև ավելի բարձր վարձատրություն
Հայաստան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է բուժքույրերի միջազգային 4-րդ կոնգրեսին, որը կազմակերպել է «Էրեբունի» բժշկական ակադեմիան։
Նրա խոսքով՝ նման գիտակրթական միջոցառումները կարևոր են բուժքույրերի դերի և բուժառուի բուժման գործում նրանց առաքելության ընդգծման, ինչպես նաև մասնագիտական կարողությունների զարգացման համար։
Ավանեսյանն ընդգծել է նաև բուժքույրերի բակալավրիատի կրթական ծրագրերի նշանակությունը՝ դրանք համարելով մասնագիտական աճի նոր հնարավորություն։
«Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում՝ սկսած անվան փոփոխությունից մինչև կառավարման ոլորտում նրանց ներգրավվածության ընդլայնում։ Մասնագիտական աճը զուգակցվելու է համարժեք վարձատրությամբ»,- նշել է նախարարը։
Երկօրյա համաժողովին մասնակցել են հարյուրավոր բուժքույրեր, բժիշկներ և գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը