Մակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներից
Աշխարհ
Ֆրանսիայի կառավարությունը կմշակի կարևորագույն ենթակառուցվածքները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Ներքին գործերի նախարարը կհանձնարարի կառավարությանը մշակել մեր կարևորագույն ենթակառուցվածքները և մեր պաշտպանական արդյունաբերության ու տեխնոլոգիական բազայի ամենախոցելի օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր», - ասել է Մակրոնը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը