Շինարարական ոլորտում ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում 83 ընկերությունում 507 չգրանցված աշխատող է հայտնաբերվել
Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեն շինարարության ոլորտում լայնածավալ հսկողական միջոցառումներ է իրականացնում։ ՊԵԿ-ի հարկային ծառայողները այցելում են շինարարական հրապարակներ և հսկողություն իրականացնում ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ։
ՊԵԿ-ից հայտնում են, որ 2026 թվականի ընթացքում արդեն ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, որոնց արդյունքում հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող։
Կոմիտեն կրկին հորդորում է հարկ վճարողներին աշխատանքային հարաբերությունները ձևակերպել օրենքով սահմանված կարգով՝ գրանցելով բոլոր վարձու աշխատողներին և ամբողջությամբ հայտարարագրելով փաստացի վճարվող աշխատավարձերը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը