Վահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները
Արտաքին Քաղաքական
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
«Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք վերջին շրջանում ձեռք են բերել նոր բովանդակություն»,- ասվում է ուղերձում։
Խաչատուրյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա գարնանը Չիլի կատարած իր այցը, որը, նրա խոսքով, ևս մեկ անգամ հաստատել է երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցության ներուժը։
ՀՀ նախագահի խոսքով՝ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ համագործակցությունը կարող է շարունակել ամրապնդվել և ընդլայնվել՝ ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը