Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
ՀասարակությունՍենտեմբերի 3-ին և 4-ին Մոնակոյում անցան Հայաստանի օրերին նվիրված միջոցառումները։ Սեպտեմբերի 3-ին կայացավ 2 միջոցառում ՝ Hôtel Métropole Monte-Carlo-ում անցավ հայկական ոսկերչական արվեստին նվիրված միջոցառում, որտեղ ներկայացվեց հայկական DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսը և «Armenian Goldsmith» եռահատոր գիրքը՝ նվիրված հայկական ոսկերչության բազմադարյա պատմությանը , որից մեկ օրինակ Վրույր Փենեսյանի կողմից փոխանցվեց Մոնակոյի իշխան Ալբեր II-ին։ Միջոցառման հատուկ հյուրն էր աշխարհահռչակ սուպերմոդել Վիկտորիա Սիլվշտեդը:
Երեկոն ուղեկցվեց հայկական դուդուկի և դաշնամուրի կենդանի կատարումներով։ Հյուրերին առանձնահատուկ դուր եկան հայկական խմիչքները՝ OHANYAN կոնյակը, որն ի դեպ արդեն վաճառվում է Մոնակոյում, Altera wines գինիները իրենց առանձնահատուկ համով, Abrikon բրենդին, որի բույրը և համը տպավորեց սոմելիեներին, նաև ARARAT ջրերը` իրենց յուրահատուկ շշերով և համով։
Khakhamyan Heritage կառուցապատող ընկերությունը միջոցառմանը ներկայացրեց Amanoo բնակելի թաղամասը՝ որպես բնության, ճարտարապետու
թյան և մտածված կենսակերպի ներդաշնակությամբ ձևավորվող համայնք։
Ցուցահանդեսի ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ը տեղում հյուրերին ներկայացրեց նորարար և ժամանակակից գործիքակազմ, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Պրեմիում բանկային ծառայությունների և գործարքներ իրականացնելու հնարավորությունները։
Նույն օրը Մոնակոյի Մայր տաճարում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Բեմում հանդես եկան Ֆրանկֆուրտի օպերայի սոպրանո Անի Յորենց Սարգսյանը, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը Վիեննայից և դուդուկահար Լևոն Չատիկյանը Լիոնից։
Միջոցառմանը անդրադարձել է նաև Մոնակոյի պետական Monaco Info հեռուստաալիքը։
Սեպտեմբերի 4-ին «Հայաստանի օրերի» միջոցառման ժամանակ ուշադրության կենտրոնում էր Հայաստանի տնտեսական և ներդրումային ներուժը։ Հյուրերի համար կազմակերպված փակ երեկոյի ընթացքում Freedom Broker Armenia-ի կողմից ներկայացվեցին Հայաստանում բիզնես կապեր ստեղծելու և երկրում ներդրում կատարելու հնարավորությունները։
Նախաձեռնության հեղինակը և կազմակերպիչը «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահության անդամ Վրույր Փենեսյանն է, ում ձեռնարկով Մոնակոյում նմանատիպ միջոցառումներ անցկացվում են 2018 թվականից և կրում են «Armenian Collection Monte-Carlo» անվանումը ։
Հատկանշական է, որ «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառումն իր տեղեկատվական գործընկերների շարքում ունեցել է Lurer.com և EuroMedia24 լրատվական հարթակները, որոնց հայտնում ենք մեր երախտագիտությունը նախաձեռնության լուսաբանման և աջակցության համար։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը