Լիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար
Աշխարհ
Լիտվայի Ներքին գործերի նախարարությունը 16 միլիոն եվրո է հատկացրել համայնքներին՝ քաղաքացիական պաշտպանության ապաստարանները արդիականացնելու համար։ Նախարարությունն այս մասին հայտարարել է իր կայքում։
Ավելին, նախարարությունը մեծացրել է տեղական իշխանությունների կողմից մեկ քաղաքացիական պաշտպանության ապաստարան արդիականացնելու համար նախատեսված միջոցների առավելագույն չափը՝ 40,000 եվրոյից հասցնելով 55,000 եվրոյի։
Լիտվայի կառավարությունը նպատակ է դրել տեղական իշխանությունների համար ապաստարան ապահովել քաղաքների բնակիչների 60%-ի և գյուղական վայրերի բնակիչների 40%-ի համար։ Ներկայումս Լիտվայում կա ավելի քան 6,500 ապաստարան, որոնք կարող են տեղավորել 1.6 միլիոն մարդու կամ երկրի բնակչության 56%-ի համար։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը