ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասին
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուրբաթ օրը հայտնել է, որ մինչև 2030 թվականը աշխարհը կարող է բախվել ավելի քան 11 միլիոն առողջապահական մասնագետների պակասի՝ ծերացման պատճառով։
«Շատ երկրներում ծերանում են և՛ բնակչությունը, և՛ առողջապահական աշխատուժը։ Սա կարող է սրել մինչև 2030 թվականը կանխատեսվող համաշխարհային առողջապահական աշխատուժի 11.1 միլիոն պակասը», - Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Հասում Դիալոն։
Նա նշել է, որ 122 երկրների տվյալները ցույց են տալիս, որ միջինում գրեթե յուրաքանչյուր չորս բժշկից մեկը 55 տարեկանից բարձր է և կանցնի թոշակի հաջորդ 10 տարվա ընթացքում։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում այս թիվը հասնում է գրեթե յուրաքանչյուր երեքից մեկի։
«Մինչև 2030 թվականը 67 երկիր կարող է չունենալ բավարար առողջապահական աշխատողներ՝ 2024 թվականի նույն մակարդակի խնամքը ապահովելու համար, հատկապես հաշվի առնելով բնակչության աճը և կյանքի տևողության աճը», - նշել է նա։
Աշխատուժի ծերացումը թաքնված առողջապահական ճգնաժամ է, որը պահանջում է անհապաղ ուշադրություն: ԱՀԿ-ն կոչ է արել երկրներին վերանայել երկարաժամկետ քաղաքականությունը՝ առողջապահական աշխատուժի վերապատրաստման, զբաղվածության և պահպանման հարցերը լուծելու համար:


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը