Պարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել Գերմանիա
Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Գերմանիա՝ Վիսբադեն, որտեղ նրան հանձնվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։ Փաշինյանը նաև նախատեսված է հանդիպում ունենալ Ֆրանկֆուրտի գործարարների հետ։
«Հետք»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը Գերմանիա է մեկնել բիզնես դասի օդանավով։ Վարչապետը օդանավից հրապարակած տեսանյութում անդրադարձել է դրա պատկանելության վերաբերյալ հարցերին՝ հեգնանքով հայտարարելով, թե այն իր անձնական ինքնաթիռն է, որը ժառանգել է պապից։
Միևնույն ժամանակ, ըստ «Հետք»-ի, հրապարակված կադրերում օդանավի գրանցման համարը չի երևում։ Պարբերականը, վկայակոչելով հայկական ավիացիային հետևող մասնագետների գնահատականը, գրում է, որ օդանավը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Gulfstream G450 բիզնես ջեթն է։
«Հետք»-ի տվյալներով՝ օդանավի սեփականատերը «Ֆլայուան Արմենիա» ընկերությունն է։ Պարբերականը նաև նշում է, որ ընկերության բաժնետերերի թվում է Խաչատուր Սուքիասյանի եղբայր Էդուարդ Սուքիասյանը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը