Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին
Ռուսաստան
Ռուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ռուսաստանը վստահորեն առաջատար դիրք է զբաղեցնում համաշխարհային զենքի շուկայում, Ռուսաստանում զենքի արտադրողները աշխատում են արտաժամյա և մեկնում են առաջնագիծ՝ ուսումնասիրելու, թե ինչ է անհրաժեշտ զորքին»,- նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Անդրադառնալով նաև երկրի գազի պաշարներին՝ նա նշել է, որ «Ռուսաստանն ունի աշխարհում գազի ամենամեծ պաշարները։ Եվ մեր խնդիրն է ապահովել, որ այս ռեսուրսը առաջին հերթին ծառայի մեր երկրին»։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը