Հայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին
Ռուսաստան
Հայաստանում ռուսական տնտեսվարողների օրինական շահերի խախտումը չի մնա առանց ռուսական կողմից պատշաճ արձագանքի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ուշադիր հետևում ենք Հայաստանում ռուսական տնտեսվարողների օրինական շահերի պահպանմանը։
Դրանց խախտումը նոր միայն վնաս կհասցնի հանրապետության ներդրումային կլիմային, այլև չի մնա առանց ռուսական կողմից պատշաճ արձագանքի»,- ասված է ԶԼՄ-ների հարցին Գալուզինի տված պատասխանում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ փոխնախարարը հայտարարել էր «Երևանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման համար բերված հիմնավորումները խիստ կասկածելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը»:


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը