Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է
Աշխարհ
ՆԱՏՕ-ն շարունակում է մեծանալ և ընդլայնվել։ Այս մասին ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ դաշինքի գործողություններից բխող սպառնալիքները չեն նվազում։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։ Նա նաև նշել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ներթափանցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, իսկ այնտեղ նոր սպառազինությունների տեղակայման ծրագրերը, ըստ նրա, լրացուցիչ սպառնալիքներ են ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը