Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արևմտյան երկրներին կոչ է արել «բարեկամաբար ապրել»՝ նշելով, որ հակառակ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 18-ին ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստում։
«Եկեք ավելի լավ է բարեկամաբար ապրենք, հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել»,- ասել է Պուտինը։
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Եվրոպայի հետ և ագրեսիվ ծրագրեր չունի եվրոպական երկրների նկատմամբ։
«Եվրոպայի և եվրոպական երկրների նկատմամբ որևէ ագրեսիվ մտադրություն չկա։ Դրա համար մենք պարզապես որևէ հիմք չունենք։ Մենք պատրաստ ենք համագործակցության, եվրոպացի հարևանների հետ հարաբերությունների վերականգնմանը»,- ասել է նա։
Պուտինը նաև հիշատակել է Բալթիկ ծովում վերջերս անցկացված զորավարժությունները, որոնց ընթացքում, նրա խոսքով, մշակվել է նաև քաղաքացիական նավերի գրավման սցենար։
«Սա նորմա՞լ է։ Անընդհատ խոսում են միջազգային իրավունքի պաշտպանության, միջազգային իրավունքի նորմերի պահպանման մասին, իսկ պատրաստվում են քաղաքացիական նավեր գրավել»,- հայտարարել է ՌԴ նախագահը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը