Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք 

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել դատական համակարգի ներկայացուցիչների հայտարարագրած ունեցվածքը՝ դատական համակարգում թափանցիկությունն ապահովելու և հանրությանը պաշտոնյաների գույքի, եկամուտների ու ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու նպատակով։

Այս անգամ ուսումնասիրել ենք Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանի հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել նրա ունեցվածքում։

Մարգարիտա Հարթենյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականի հոկտեմբերի 21-ից։

2021 թվական

2021 թվականի հայտարարագրում Մարգարիտա Հարթենյանը սեփականության իրավունքով որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։ Տարվա սկզբում, տարվա ընթացքում ձեռքբերված կամ օտարված, ինչպես նաև տարվա վերջին առկա անշարժ գույքի վերաբերյալ հայտարարագրում տվյալներ չկան։

Միաժամանակ, դատավորը հայտարարագրել է, որ 90 և ավելի օր փաստացի տիրապետել է երրորդ անձին պատկանող 2014 թվականի արտադրության Toyota մակնիշի մարդատար ավտոմեքենայի։ Մեքենայի նույնականացման տվյալներն ու սեփականատիրոջ տվյալները պաշտպանված են։

Դատավորի բանկային հաշիվներում 2021 թվականի սկզբին եղել է 5,859,675 դրամ, իսկ տարվա վերջին՝ 5,380,049 դրամ։ Եվրոյով բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբում կազմել է 5,004 եվրո, իսկ տարեվերջին աճել է՝ հասնելով 17,664 եվրոյի։

Կանխիկ դրամական միջոցների մասով տարվա սկզբում և վերջին Մարգարիտա Հարթենյանը ունեցել է 35,000 ԱՄՆ դոլար։ Դրամով կանխիկ միջոցները երկու ժամանակահատվածում էլ կազմել են 13,500,000 դրամ։ Եվրոյով կանխիկ գումարը տարվա սկզբի 50,000 եվրոյից տարեվերջին նվազել է մինչև 22,000 եվրո։

2021 թվականին Մարգարիտա Հարթենյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 21,925,864 դրամ։ Դրանից 11,873,341 դրամը ստացել է ՀՀ դատական դեպարտամենտից՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով։

«ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամից նրա եկամուտը կազմել է 315,437 դրամ, իսկ «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ից՝ 124,790 դրամ։ ՀՀ ՊԵԿ-ից հայտարարագրված այլ եկամուտը կազմել է 2,971,967 դրամ։ Բացի այդ, Արդշինբանկ ՓԲԸ-ից ստացված վարկի գումարը կազմել է 6,640,329 դրամ։

2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Մարգարիտա Հարթենյանի ստացած վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 26,389,216 դրամ։ Հայտարարագրում նշված է, որ վարկը կապված է բնակարանի և ավտոկայանատեղիի հետ։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3,132,263 դրամ։

Բացի այդ, հայտարարագրում նշված է 12,171 եվրոյի չափով նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույք/միջոց, որի դրամային համարժեքը հայտարարագրում ընդհանուր հաշվարկով ներկայացված է 6,622,484.52 դրամ։

2025 թվական

2025 թվականի սկզբին Մարգարիտա Հարթենյանն ունեցել է Երևանի տարածքում գտնվող երեք անշարժ գույք՝ ավտոկայանատեղի, բնակարան և անհատական բնակելի տուն։ Ավտոկայանատեղին և բնակարանը ձեռք են բերվել 2023 թվականի դեկտեմբերի 27-ին՝ գնման եղանակով։ Իսկ անհատական բնակելի տունը դատավորը ձեռք է բերել 2022 թվականի հունիսի 8-ին՝ նվիրատվության միջոցով։

2025 թվականի ընթացքում Մարգարիտա Հարթենյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և որևէ անշարժ գույք չի օտարել։ Տարվա վերջում հայտարարագրում շարունակում են առկա լինել նույն երեք անշարժ գույքերը։

Դատավորը սեփականության իրավունքով տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Սակայն հայտարարագրում նշված է, որ 2025 թվականի ընթացքում նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է 2014 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենայի, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում։

2025 թվականի սկզբին դատավորի բանկային հաշիվներից մեկում եղել է 6,773,237.9 դրամ, իսկ տարեվերջին՝ 5,750,394.6 դրամ։ Եվրոյով հաշվի մնացորդը տարվա սկզբի 8,107.96 եվրոյից նվազել է՝ հասնելով 5,000.51 եվրոյի։ Մյուս հաշվում տարվա սկզբին դրամական միջոցներ չեն եղել, իսկ տարեվերջին առկա է եղել 568.2 ԱՄՆ դոլար։

Կանխիկ դրամական միջոցների մասով տարվա սկզբին եվրո չի հայտարարագրվել, իսկ տարեվերջին առկա է եղել 4,000 եվրո։ ԱՄՆ դոլարով կանխիկ գումարը մնացել է 35,000 դոլար։ Դրամով կանխիկ միջոցները տարվա սկզբի 9,000,000 դրամից տարեվերջին աճել են՝ հասնելով 10,000,000 դրամի։

2025 թվականին Մարգարիտա Հարթենյանը հայտարարագրել է ընդհանուր 19,570,479 դրամ եկամուտ։ Դրանից 16,204,707 դրամը կազմել է աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները, որոնք ստացել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից։

ՀՀ ՊԵԿ-ից ստացած եկամտային հարկի վերադարձը կազմել է 3,021,135 դրամ։ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամից ստացած քաղաքացիաիրավական այլ պայմանագրային եկամուտը կազմել է 252,000 դրամ, իսկ «Արդարադատության ակադեմիայից» աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով ստացել է 92,637 դրամ։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Մարգարիտա Հարթենյանի ստացած վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 29,420,984 դրամ։ Հայտարարագրում նշվում է, որ վարկը նպատակային նշանակությամբ կապված է բնակարանի հետ։ 2025 թվականին վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 4,100,469.2 դրամ։

Այսպիսով, Մարգարիտա Հարթենյանի հայտարարագրերից երևում է, որ 2021 թվականին նա սեփականության իրավունքով անշարժ գույք չէր հայտարարագրել, իսկ 2025 թվականին արդեն հայտարարագրել է Երևանի տարածքում գտնվող երեք անշարժ գույք։ 2025 թվականի վերջին նրա կանխիկ միջոցները կազմել են 10,000,000 դրամ, 35,000 ԱՄՆ դոլար և 4,000 եվրո, իսկ ընդհանուր հայտարարագրված եկամուտը՝ 19,570,479 դրամ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման
Ամենադիտված