Անկախության օրվա միջոցառումների պատճառով Երևանում երթևեկության լուրջ սահմանափակումներ կլինեն
Հասարակություն
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների ընթացքում մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 21-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ի ժամը 08։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 02։00-ն տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվի։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝
Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
Սախարովի հրապարակից,
Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հաշվի առնել սահմանափակումները և երթուղիները նախապես պլանավորել։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը