ՄՔԾ-ն 2 օր կաշխատի․ քաղաքացիներին կոչ են անում նախապես ճշտել ընտրատեղամասը
Հայաստան
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մի շարք ստորաբաժանումներ կաշխատեն՝ հոկտեմբերի 25-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով։
Ծառայությունից հայտնում են, որ նշված օրերին՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն, կաշխատեն Դիլիջանի, Իջևանի, Եղեգնաձորի, Վայքի, Մեղրիի, Գորիսի, Գյումրի 1-ի, Արթիկի, Հրազդանի, Կոտայքի, Աշտարակի, Տաշիրի, Վանաձոր 3-ի, Մարտունու, Գավառի, Արմավիրի, Բաղրամյանի և Վաղարշապատի բաժինները։
ՄՔԾ-ն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում է նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել ընտրատեղամասը։
Տեղեկությունը հասանելի է elections.mia.gov.am կայքում՝ «ՏԻՄ ընտրություններ 2026» բաժնում։
Ծառայությունից նշում են, որ ընտրատեղամասի նախապես ճշտումը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ և սահուն։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը