Զելենսկին չի ներառվել Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված զրուցակիցների ցանկում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է մի քանի երկկողմ հանդիպումներ անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, սակայն Վլադիմիր Զելենսկին այդ ցանկում չէ։ Այս մասին հաղորդում է «Օբշչեստվեննոյե Նովոստի» հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Այս աղբյուրների համաձայն՝ Թրամփի և Զելենսկու միջև հնարավոր երկկողմ հանդիպումը դեռևս հաստատված չէ։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վալցը հայտարարել էր, որ Թրամփը մտադիր է հանդիպել Վենեսուելայի նախագահի դեսպանորդ Դելսի Ռոդրիգեսի և Մեծ Բրիտանիայի ու Ճապոնիայի վարչապետների հետ։
ԱՄՆ նախագահը նաև կհանդիպի Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարների հետ, որի կազմում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանը և Սաուդյան Արաբիան։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը