Խոշոր վթար Երևանում․ «Կուկուռուզնիկի» մոտ բախվել են Հրազդան-Երևան միկրոավտոբուսն ու «Toyota RAV4»-ը․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 09:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհին՝ «Կուկուռուզնիկի» հարևանությամբ, բախվել են «Toyota RAV4» և «JAC» մակնիշի ավտոմեքենաները. փոխանցում է shamshyan.com-ը։
«JAC»-ը սպասարկում է Հրազդան-Երևան թիվ 270 երթուղին։
Վթարի հետևանքով մի քանի անձ բուժօգնություն է ստացել, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսները հրաժարվել են հոսպիտալացումից։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և պարեկային ծառայության աշխատակիցները։ Տարածքը սահմանազատվել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ վթարի մասնակիցների ինքնությունը ճշտվում է։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը