2 տարի առաջ այս օրը․ Ստեփանակերտը կրակի տակ էր, Արցախը՝ լայնածավալ պատերազմի մեջ
Հասարակություն
2023 թվականի սեպտեմբերի 19-ի այս ժամերին Ստեփանակերտը ինտենսիվ ռմբակոծության տակ էր։ Ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում էր սկսել շփման գծի ողջ երկայնքով, իսկ Արցախի հայկական վերահսկողության տակ մնացած շրջանները հայտնվել էին կրակի տակ։
Ինը ամիս շրջափակման մեջ գտնվող և ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Պաշտպանության բանակը ավելի քան 24 ժամ անհավասար մարտեր մղեց՝ կրելով ծանր կորուստներ։
Պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակը 223 զոհ ունեցավ։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո հրադադար հաստատվեց։ Դրան հաջորդած օրերին սկսվեց Արցախի հայության զանգվածային բռնի տեղահանումը։
Ավելի քան 100 հազար արցախահայեր ստիպված եղան լքել իրենց տները՝ թողնելով Արցախում իրենց ունեցվածքն ու հարազատների շիրիմները։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը