Զախարովա․ Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդները «կարոտել են միմյանց»
Ռուսաստան
Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդները «կարոտել են միմյանց»։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով երկու երկրների միջև վիզային սահմանափակումների վերացմանը։
Նա նշել է, որ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ Ռուսաստանն ու Վրաստանը շարունակում են համագործակցել առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում։ Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը բաց է Վրաստանի քաղաքացիների համար, որոնք երկիր են այցելում զբոսաշրջային, գործարար կամ հումանիտար նպատակներով։
Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկել է 2023 թվականի մայիսի 15-ին՝ միաժամանակ վերացնելով նաև դեպի Թբիլիսի ուղիղ չվերթների արգելքը։ Զախարովան հավելել է, որ Վրաստանում ևս ռուս զբոսաշրջիկներին ջերմ են ընդունում՝ առանձնացնելով սպասարկման մակարդակն ու հյուրընկալությունը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը